Facebook-ը թողարկել է Messenger հավելվածի վեբ-տարբերակը

Facebook սոցցանցը ներկայացրել է Messenger.com կայքը, որտեղից կարելի է բեռնել Messenger հավելվածի iOS, Android կամ Windows Phone տարբերակը, սակայն եթե մուտք գործենք messenger.com/login հղումով, ապա կհայտնվենք հավելվածի վեբ-տարբերակում։

Առայժմ հավելվածի վեբ-տարբերակն աշխատում է միայն անգլերեն լեզվով, մյուս լեզուները կավելացվեն ինտերֆեյսում որոշ ժամանակ անց։ Վեբ-դիզայնը բջջային տարբերակի նման է, ցուցադրում է օգտագործողի ընթացիկ չաթերը, բացի հաղորդագրություններից՝ կարելի է զրուցակիցներին ուղարկել սթիքերներ, նկարներ, անիմացիաներ և այլն։

Աղբյուրը՝  The Next Web