iPhone-ի համար նախատեսված mophie պատյաններն ունեն ներկառուցված մարտկոց և 128 ԳԲ ներքին հիշողություն

mophie ընկերությունը, որը հայտնի է իր ներկառուցված մատրկոցներով պատյաններով, թողարկել է նոր արտադրանք։ space pack կոչվող մոդելը նախատեսված է Apple iPhone 6-ի և 6 Plus-ի, ինչպես նաև վերջին սերնդի iPad mini պլանշետի համար։ iPad-ի համար նախատեսված պատյանն ունի 7000 մԱ/ժ մարտկոց, իսկ iPhone 6-ի և 6 Plus-ի համար նախատեսված մոդելները՝ համապատասխանաբար 3300 և 2600 մԱ/ժ տարողություն։

SPACESTATION-IP6-USB-FILES-FLYING_2000px-600x319 IPAD-MINI_SPACEPACK-STACK-BOOKS-TOP_2000px-600x391 SP-IP6P-64GB-BLK_BLK-IP_Front_Charging_App-Screens_2000px-480x480

Պատյանն ունի նաև 32, 64 և 128 ԳԲ տարողությամբ հիշողության քարտ։ Կախված հիշողության քարտի ծավալից՝ պատյանի արժեքը սկսվում է $150-ից մինչև $300։ Պլանշետի համար նախատեսված մոդելն արժե $200-$400։

Աղբյուրը՝ mophie