Windows 10-ը բոլոր հավելվածները, ֆիլմերն ու երաժշտությունը կհավաքի մեկ տեղում

Հավելվածները, ֆիլմերը, հեռուստաշոուները և երաժշտությունն այսուհետ Windows 10-ում կներկայացվի մեկ տեղում: The Verge-ը գրում է, որ հավելվածների նոր խանութի փորձարկումը սկսվել է օրերս:

Առայժմ օգտագործողները կարող են դիտել միայն օնլայն ցուցադրվող տեսանյութերը, իսկ դրանք բեռնելու և օֆլայն դիտելու հնարավորությունը կավելացվի ավելի ուշ: Ավելի վաղ Windows-ի հավելվածների խանութում բովանդակությունը հստակ բաժանված էր մի քանի կատեգորիաների, օրիանկ՝ Xbox Music, Xbox Video և այլն:

Windows 10-ի նախնական տարբերակի օգտագործողները կկարողանան օգտվել վարձույթով ֆիլմերից ու հեռուստաշոուներից: Իսկ հավելվածների ունիվերսալ խանութի մասին մանրամասները հայտնի կդառնան այս ամսվա ընթացքում կայանալիք BUILD կոնֆերանսին:

Աղբյուրը՝ The Verge