ԱՄՆ-ի Harvey Mudd College-ի պրոֆեսոր Վաչե Սահակյանը ներկայացրել է Armenian Genocide հավելվածը, որը պարունակում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդարձակ տեղեկատվություն։ MyNews.am-ը գրում է, որ հավելվածը հասանելի է առայժմ միայն iOS-ի համար։
Հեղինակի խոսքով՝ հավելվածի տարածումը չափազանց կարևոր կարող է լինել, շատ ներբեռնումների շնորհիվ այն կհայտնվի iTunes-ի առաջին էջում, կներառվի թոփ 10-նյակի մեջ՝ տեսանելի դառնալով բազմաթիվ մարդկանց, ովքեր օգտագործում են Apple սարքեր:
Հավելվածն ունի․
– 4 ինտերակտիվ քարտեզ, ցեղասպանության նախագիծը/plan, ժողովրդագրությունը` առաջ և հետո, մշակութային հուշարձանների ոչնչացումը, սահմանները՝ ըստ պայմանագրի: Համապատասխան վայրերի նշումներ՝ հղված Վիքիպեդիային,
– Իրադարձությունների ժամանակացույցը՝ հղված քարտեզին և Վիքիպեդիային,
– Պատմական մեջբերումներ, հեռագրեր, լրատվական նյութեր,
– Վերապրածների վկայություններ,
– Թեմաների քննարկումներում մասնակցելու հնարավորություն,
– Ռեսուրսներ հետագա ընթերցման համար. կայքեր, գրքեր, վավերագրական նյութեր: