Apple Watch ժամացույցն անհամատեղելի է դաստակի դաջվածքի հետ (տեսանյութ)

Apple Watch խելացի ժամացույցի աշխատանքը կարող է խափանվել, եթե օգտագործողը դաստակի վրա դաջվածքներ ունի։ Ավելի կոնկրետ՝ դաջվածքները խանգարում են սարքին ճիշտ չափել սրտի աշխատանքը։ Բացի այդ՝ ժամացույցն անընդհատ lock է լինում և օգտագործողը պետք է ապակոդավորի այն։

gallery-1430327034-wrist-sleeve-apple-watch-hero2

Թեստավորման արդյունքում պարզվել է, որ նույնիսկ բաց գույնի դաջվածքներն ազդում են սրտի աշխատանքի սենսորի վրա, իսկ մուգ ու կարմիր դաջվածքների դեպքում սարքը շատ հաճախ չի հասկանում, որ գտնվում է օգտագործողի ձեռքին։

Apple-ն առայժմ պաշտոնապես չի արձագանքել այս խնդրին։

Աղբյուրը՝ iMore