Windows 10 օպերացիոն համակարգը թողարկվելու է այս ամռանը։ Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ ՕՀ-ի բջջային տարբերակը կթողարկվի համակարգչային տարբերակի հետ միասին։ Սակայն այժմ The Verge-ը գրում է, որ Microsoft-ը փոխել է իր պլանները։
Համաձայն ընկերության փոխնախագահ Ջո Բելֆիորեի արած հայտարարության՝ ՕՀ-ի բջջային տարբերակը հասանելի կլինի ավելի ուշ, սակայն կոնկրետ ամսաթվեր հայտնի չեն։ Այսինքն՝ Surface պլանշետը, Xbox սարքն ու HoloLens սաղավարտը կստանան ՕՀ-ի թարմացում ավելի ուշ։
Բելֆիորեն տեղեկացրել է նաև, որ սկզբնական շրջանում Windows 10-ի ոչ բոլոր ֆունկցիաները կլինեն հասանելի։ Խոսքը վերաբերում է նաև ընկերության նոր դիտարկչին՝ Edge, որը նախկինում կոչվում էր Project Spartan։
Աղբյուրը՝ The Verge