Ինչքան է իրականում Apple Watch-ի ինքնարժեքը

Apple Watch խելացի ժամացույցի ամենամատչելի տարբերակը՝ Apple Watch Sport մոդելը վաճառվում է $349-ով, սակայն սարքի ինքնարժեքը կազմում է ընդամենը $83,70։

IHS Technology-ի մասնագետները պարզել են, որ Apple-ի մյուս սարքերի դեպքում ինքնարժեքը կազմում է վաճառքի գնի 29-38%-ը, իսկ 38 մմ-անոց Watch Sport-ի դեպքում այս ցուցանիշը 24% է։

Համեմատաբար ամենաթանկը Apple Watch Sport-ի էկրանն է, որը պատրաստել է LG ընկերությունը․ այն արժե $20,50։ Պրոցեսորը գնահատվում է $10,20, հիշողությունը՝ $7,20, մարտկոցը՝ $0,80, լիցքավորիչն ու պահեստային գոտին միասին՝ $9,00։


2015-04-3017-13-00
2015-04-3017-12-32

IHS Technology-ի տվյալներով՝ բաղադրամասերի արժեքը $81,20 է, իսկ հավաքման ծախսերը չեն գերազանցում $2,5 դոլարը։ Նշենք, որ ինքնարժեքի մեջ հաշվարկված չեն սարքի մշակման ընթացիկ ծախսերը, գիտահետազոտական աշխատանքները, ծրագրային ապահովման մշակման և լիցենզավորման ծախսերը։

Աղբյուրը՝ ZDNet