Kickstarter համաֆինանսավորման հարթակում այժմ միջոցներ են հավաքվում SmartPlate խելացի ափսեի արտադրությունը սկսելու համար։ Ափսեն կարողանում է ինքնուրույն որոշել ուտելիքի տեսակն ու հաշվել կալորիաները։
Ափսեն ունի երեք տեսախցիկ և նկարների ճանաչման համակարգ, ինչպես նաև Wi-Fi ու Bluetooth մոդուլներ։ Ուտեստի մասին տվյալները փոխանցվում են սմարթֆոնին (iOS և Android)։ Տեսահոլովակում կարող եք տեսնել՝ ինչպես է ափսեն որոշում խնձորի քաշն ու տարբերում սև հացը սպիտակից։
Ափսեն ստեղծվել է Fitly ստարտափի կողմից։ Արտադրությունը սկսելու համար թիմին անհրաժեշտ է $100 000։ Դրամահավաքի ավարտին դեռ կա 41 օր, սակայն արդեն հավաքվել է $27,802։
Աղբյուրը՝ KickStarter