Վերջերս մասնավոր ինքնաթիռներ պատվիրելու համար նախատեսված JetMe հավելվածում ավելացվել է նոր ֆունկցիա՝ Name Your Price, որը թույլ է տալիս օգտագործողին որոշել այն գինը, որը նա պատրաստ է վճարել թռիչքի դիմաց։ Հավելվածի հեղինակն ուկրաինացի Դմիտրի Ռոմանյուխան է։ Ֆունկցիան գործարկելուց հետո պարզվել է, որ մասնավոր ինքնաթիռների համաշխարհային թրաֆիկի 49%-ը պատկանում է ԱՄՆ-ին։
JetMe-ն ստեղծվել է ուղևորների հարմարավետ թռիչքը կազմակերպելու և օպերատորների համար հավելյալ եկամուտ ապահովելու նպատակով։ Շատ հաճախ ինքնաթիռները թռչում են մի ուղղությամբ և դատարկ վերադառնում։ Իսկ հավելվածի միջոցով հնարավոր է դառնում գտնել նոր ուղևորներ։ Օրինակ՝ Սան Ֆրանցիսկոյից Լոս Անջելես չվերթը մասնավոր ինքնաթիռով արժե $4500, իսկ եթե թռչի 6 հոգանոց խումբ, ապա տոմսը կարժենա $750, ինչն ավելի մատչելի է, քան բիզնես դասի տոմսը։
JetMe-ն հիմնվել է 2013-ին՝ նպատակ ունենալով հեշտացնել ինքնաթիռներով ուղևորափոխադրումներն ու հարմարեցնել չվերթներն ուղևորներին։ Հավելվածի առաջին տարբերակը փորձարկվել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Ընկերության եկամուտն ապահովվում է յուրաքանչյուր չվերթից ստացված պահումներից (մոտ 10%):
Աղբյուրը՝ forbes