Kickstarter համաֆինանսավորման հարթակում այժմ միջոցներ են հավաքվում Bocusini եռաչափ տպիչի թողարկման նպատակով։ Տպիչը կարողանում է պատրաստել ուտելի տարբեր զարդանախշեր, տորթերը զարդարելու տարբեր պատկերներ և այլն։
Սարքն արդեն հասցրել է հավաքել անհրաժեշտ 30 000 եվրոն։ Նախապատվերի դեպքում տպիչն արժե 249 եվրո։ Սարքը բավական փոքր է և կարգաբերումների կարիք չունի։
Տորթի վրա տպագրությունը տևում է մի քանի րոպե։ Ընդ որում՝ տպիչը շատ տնտեսող է, մեկ լիցքավորումով կարող է պատրաստել 15-ից ավելի զարդարանքներ։
Գրություններն ու ֆիգուրները կարելի է ընտրել հատուկ հավելվածի միջոցով։ Տպիչն աշխատում է ոչ միայն մարցիպանով, այլև ժելեով, բիսկվիտային խմորով, մաստակով և այլն։
Աղբյուրը՝ TechCrunch