Blu ճկվող սմարթֆոն-թևնոց (տեսանյութ)

Kickstarter համաֆինանսավորման հարթակում միջոցներ են հավաքվում Blu ճկվող սմարթֆոն-թևնոցի արտադրությունը սկսելու համար։ Հեղինակները նպատակ ունեն այս սարքում համատեղել սմարթֆոնի և խելացի թևնոցի ֆունկցիաները։

Նորույթն ունի F-OLED (Flexible OLED) էկրան ու Flex-Ion մարտկոց։ Որպես պրոցեսոր՝ կօգտագործվի քառամիջուկ Snapdragon 810-ը։ Սարքը կունենա 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 64 ԳԲ ներքին, GPS մոդուլ, արագաչափ, գիրոսկոպ, 13 ՄՊ տեսախցիկ։ Էկրանի անկյունագիծը 5,3 դյույմ  է՝ 1920 × 1080 կետայնությամբ։

Մարտկոցը կունենա 4200 մԱ·ժ տարողություն։ Սարքը համալրված կլինի Wi-Fi 802.11n/ac, Bluetooth 4.1 և NFC մոդուլներով։ Սմարթֆոն-թևնոցի չափսերն են 254 × 55 × 4,5 մմ, իսկ քաշը 170 գրամ է։

Հեղինակները հույս ունեն Kickstarter-ի միջոցով հավաքել $600 հազար:

Աղբյուրը՝ Kickstarter