Apple-ն արտոնագրել է սենսորային կոճակներով ստեղնաշար

Մայիսի 26-ին ԱՄՆ-ի արտոնագրային վարչությունը հաստատել է Apple ընկերության սենսորային ստեղնաշարի մասին հայտը: Այս մասին գրում է Appleinsider-ը:

Արտոնագրային հայտում ստեղնաշարը կոչվում է Fusion keyboard, ըստ փաստաթղթի` սարքի մեխանիկական կոճակները կկարողանան գրանցել հպումներն այնպես, ինչպես դա անում է սմարթֆոնների կամ նոութբուքների թաչփադը: Ստեղնաշարի մակերևույթը կարող է օգտագործվել նաև մկնիկի կուրսորը տեղափոխելու համար: Բացի այդ` օգտագործողի երկու ձեռքերը կարող են աշխատել իրարից անկախ. օրինակ` ձախը կարող է տեքստ հավաքել, մինչդեռ աջը տեղափոխի կուրսորը:

128f4488beefcc

Ըստ արտոնագրի` ստեղնաշարի կոճակներից մի քանիսը կարող են նաև հասկանալ սեղմման ուժգնությունը: Չնայած Apple-ի ոչ բոլոր արտոնագրերն են իրականություն դառնում, նման ստեղնաշարը կօգնի ընկերությանը տարածք խնայել աստիճանաբար փոքրացող MacBook-ներում: Նշենք, որ արտոնագրային հայտը ներկայացվել է դեռևս 2011-ին:

Աղբյուրը` Appleinsider