Pexels 2.0-ն անվճար լուսանկարների ագրեգատոր է, որի առաջին տարբերակը թողարկվել է մեկ տարի առաջ։ Այս ընթացքում կայքի բազան թարմացվել է անվճար նկարների բազմաթիվ նոր աղբյուրներով։ Շուտով կայքում կավելացվի նաև վիդեոբովանդակության բաժին։
Կայքի բազայում կա ավելի քան 2 000 լուսանկար, և այն ամեն օր թարմացվում է։ Pexels-ի որոնումը բավական պարզ ու հարմար է։ Լուսանկարները տարբերակվում են մի քանի չափորոշիչներով՝ նոր, տարածված և ըստ թեմաների։ Թեմաներն իրենց հերթին ունեն ենթաբաժիններ։
Լուսանկարները տեղադրված են Creative Commons Zero (CC0) լիցենզիայով, որը թույլ է տալիս բեռնել նկարների օրիգինալ տարբերակներն ու օգտագործել դրանք՝ առանց աղբյուրը նշելու։