Corsair ընկերության նորամուծություններից մեկը կրում է Lapdog անվանումը: Արտադրողը սարքն անվանել է դյուրակիր կառավարման կենտրոն: Իրականում այն սարքավորում է, որի վրա տեղադրում են ստեղնաշարն ու մկնիկի գորգը:
Սարքի արժեքը $90 է, իսկ ստեղնաշարով տարբերակն արժե $200: Թե կոնկրետ ինչ ստեղնաշար կմտնի հավաքածուի մեջ, նշված չէ, բայց գնից պարզ է դառնում, որ այն կլինի մեխանիկական:
Բացի դրանից, Lapdog-ի վրա 3 հավելյալ USB 3.0 պորտեր կան` տարբեր սարքերի միացման համար:
Աղբյուրը` Corsair