Instagram-ի հայտնի դառնալուց հետո շատ օգտագործողների սիրելի զբաղմունքն է դարձել լուսանկարել տարբեր ուտեստներ։ Google ընկերության աչքից այս փաստը չի վրիպել, և այժմ աշխատանքներ են տարվում Im2Calories նախագծի շուրջ, որը կօգնի որոշել լուսանկարում պատկերված ուտեստի կալորիականությունը։ Արհեստական ինտելեկտը ճանաչում է պատկերները և որոշում մթերքների տեսակը։ Հավելվածի կատարած սխալի դեպքում օգտագործողը կարող է ուղղումներ մտցնել, ինչը կկատարելագործի համակարգի ալգորիթմը։
Google-ը պատրաստվում է նաև վերոնշյալ հավելվածի միջոցով օգտագործողներին առաջարկել անհատական դիետաներ և հուշել, թե որքան ժամանակ է պետք սպորտով զբաղվել՝ ավելորդ կալորիաներն այրելու համար։
Google-ն արդեն ձևակերպել է Im2Calories-ի արտոնագիրը, սակայն դեռ չի հայտնել, թե երբ պատրաստ կլինի հավելվածի վերջնական տարբերակը։
Աղբյուրը՝ Engadget