Կալիֆորնիայում անցկացվել է Augmented World Expo 2015 ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են եղել լրացված իրականության լուծումներ առաջարկող ընկերությունները։ Ամփոփելով միջոցառման արդյունքները՝ ListHunt կայքը կազմել է միջոցառմանը ներկա լավագույն ստարտափների ցուցակը, որտեղ ներառված է նաև հայկական ARLOOPA ընկերությունը։
Ըստ աղբյուրի՝ ARLOOPA-ի լուծումները թույլ են տալիս սմարթֆոնով սկանավորել տպագիր նյութեր և այլ օբյեկտներ ու տեսնել լրացված իրականության թաքնված հնարավորությունները։
Նշենք, որ հավելվածն անվճար է և նախատեսված է Android-ի և iOS-ի համար: