Microsoft ընկերությունը թողարկել է ունիվերսալ անլար Bluetooth-ստեղնաշար, որը համատեղելի է ցանկացած ՕՀ-ով աշխատող համակարգչի հետ: Այն միաժամանակ կարելի է միացնել մի քանի գաջեթներին:
Universal Folding Keyboard-ը (UFK) պաշտոնապես ներկայացվել է փետրվարին` Mobile World Congress (MWC) ցուցահանդեսի ժամանակ: Ստեղնաշարը կոմպակտ է ու հեշտորեն տեղավորվում է պայուսակում: Մեկ լիցքավորումով մարտկոցի էներգիան բավարարում է մոտ 3 ամիս:
UFK-ն կարելի է ձեռք բերել մոտ 100 դոլարով:
Աղբյուրը` TheVerge.com