Angry Birds 2-ը կթողարկվի հուլիսի 30-ին

Rovio ընկերությունը հաղորդել է «բարկացած» թռչունների խաղի նոր մասի թողարկման մասին: Angry Birds 2-ը պաշտոնապես կներկայացվի հուլիսի 28-ին, իսկ App Store և Google Play հավելվածների խանութներում կտեղադրվի հուլիսի 30-ին:

Չնայած անվանման «2» թվին` նոր Angry Birds-ը կդառնա հաշվով 16-րդ խաղը, որ կթողարկվի այս խաղի մոտիվներով:

Առաջին Angry Birds-ը թողարկվել է 6 տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր խաղն ունեցել է ավելի քան 3 մլրդ բեռնում: Խաղի հերոսների մասնակցությամբ թողարկվել են նաև այլ ժանրերի խաղեր, ինչպիսին են Bad Piggies գլուխկոտրուկը, Angry Birds Go եռաչափ մրցավազքն ու Angry Birds Epic RPG-ն: Բացի այդ` ֆիննական ընկերությունն ակտիվորեն վաճառում է խաղի թեմայով գրքեր, հուշանվերներ ու խաղալիքներ:

Աղբյուրը` Rovio