Google Maps-ն ամենահարմարավետ քարտեզագրական ծառայությունն է, որը թարմացվում ու համալրվում է նոր ֆունկցիաներով շատ հաճախ։ Վերջերս ավելացվել են 3 նոր ֆունկցիաներ, որոնք օգտակար կլինի իմանալ այս հավելվածը կիրառողներին։
1. Կոորդինատների ուղարկում Google Maps-ից սմարթֆոնին
Հաճախ կարիք է լինում Google Maps-ի վեբ-տարբերակից տվյալներն ուղարկել սմարթֆոնին կամ պլանշետին։ Այժմ դա շատ հեշտ է անել։
Բավական է միայն նշել այն կետը, որի կոորդինատները ցանկանում եք ուղարկել սմարթֆոնին և ձախ անկյունում հայտնված պանելում սեղմել «Ուղարկել բջջային սարքի վրա» հղումը։ Դրանից հետո սմարթֆոնի էկրանին կցուցադրվի ծանուցում։
2. Բոլոր տեղաշարժների պատմության դիտում
Այս հնարավորությունն ավելացվել է վերջերս։ Այն կոչվում է «ժամանակագրություն» և ցուցադրում է օգտագործողի կողմից կատարված բոլոր տեղաշարժերի պատմությունը։
3. Տեղանունները՝ սեփական անուններով
Google Maps-ի թարմացված Android-տարբերակը պարունակում է ևս մեկ նորամուծություն, որը թույլ է տալիս ցանկացած վայրի տալ սեփական անվանումը։ Սա օգտակար է հատկապես այն ժամանակ, երբ դժվարանում ենք մտապահել օտար լեզուներով տեղանունները։
Ֆունկցիայից օգտվելու համար սեղմեք քարտեզի անհրաժեշտ կետին, այնուհետև բացեք այդ վայրի քարտը։ Այստեղ պետք է ընտրել մենյուն (երեք կետ) և «Փոխել անվանումը» տարբերակը։