Ինչպես ստիպել Windows-ին բեռնել Windows 10-ի թարմացման ֆայլերը

Windows 10-ն արդեն սկսել է ավտոմատ տեղադրվել շատ օգտագործողների համակարգիչներում, բայց շատերս դեռ սպասում ենք Microsoft-ի նոր օպերացիոն համակարգին։ Բանն այն է, որ Microsoft-ը պլանավորել է Windows 10-ը տեղադրել ալիքներով, և եթե Ձեր համակարգն ասում է, որ թարմացման համար ամեն ինչ պատրաստ է, սակայն պետք է դեռ սպասել, նշանակում է` Ձեր ալիքի հերթը դեռ չի հասել:

Անգամ եթե Ձեր Windows 10-ի տեղադրման ծրագիրն ասում է, որ կտեղեկացնի թարմացման պատրաստ լինելու մասին, Դուք կարող եք ստիպել ձեր Windows 7-ին կամ Windows 8-ին սկսել ներբեռնել Windows 10-ի տեղադրման ֆայլերը: Իսկ ինչպես դա անել․ ներկայացնում ենք մանրամասն ուղեցույցը։

Առաջինը` մուտք գործեք “C:\Windows\SoftwareDistribution\Download” պանակի մեջ և ջնջեք այնտեղից բոլոր ֆայլերը (եթե Ձեր Windows-ը տեղադրված է ոչ C: դիսկի վրա, ապա մուտք գործեք համապատասխան պանակի մեջ): Այս քայլով Դուք Windows Update-ը կբերեք զրոյական վիճակի:

Windows_10_force_1

Ապա բացեք Windows Update-ը` սեղմելով Windows կոճակն ու որոնելով “Windows Update”։

windows_10_force_2

Բացեք command prompt-ը որպես ադմինիստրատոր (“Run as administrator”):

windows_10_force_3
Հավաքեք հետևյալ տեքստը՝ wuauclt.exe /updatenow, բայց դեռ Enter մի սեղմեք, սա հրաման է, որը կստիպի Windows Update-ին` կրկին ստուգել թարմացումները:

windows_10_force_4

Վերադարձեք բացված Windows Update-ի պատուհանին և սեղմեք “Check for updates” պատուհանի ձախ մասից: Պետք է հայտնվի “Checking for updates…” գրությունը, ինչպես որ նկարում է:

windows_10_force_5
Անմիջապես դրանից հետո բացեք command prompt-ը և սեղմեք Enter:

windows_10_force_6

 

Քիչ անց կտեսնեք, թե ինչպես է Windows-ը սկսել բեռնել թարմացումները: