iPhone-ում կհայտնվի «խելացի» ինքնապատասխանիչ

Apple ընկերությունն այժմ փորձարկում է «խելացի» ինքնապատասխանիչ, որը թույլ կտա Siri օգնականին տիրոջ թույլտվությամբ պատասխանել զանգերին ու բացատրել, թե ինչու տվյալ պահին վերջինս չի կարող անձամն պատասխանել զանգին։

Բացի այդ՝ Siri-ն կկարողանա ձայնային հաղորդագրությունները վերափոխել տեքստային տեսքի։ Business Insider-ը գրում է, որ վերոնշյալ ծառայությունը կկոչվի iCloud Voicemail և կթողարկվի 2016թ․։ Apple-ի մասնագետների խոսքով՝ սովորաբար մարդիկ այնքան էլ չեն սիրում լսել ձայնային հաղորդագրությունները, իսկ դրանք SMS-ի տեսքով կարդալն ավելի նախընտրելի է։

Այժմ iCloud Voicemail-ը փորձարկում են Apple-ի աշխատակիցները, եթե նոր ֆունկցիան ստաբիլ աշխատի, հնարավոր է ներառվի iOS 10 օպերացիոն համակարգում։ Նշենք, որ այս աշնանը կթողարկվի iOS 9-ը։

Աղբյուրը՝ Business Insider