Օգոստոսի 13-ին Xiaomi-ն կներկայացնի MIUI 7-ը

Օգոստոսի 13-ին Samsung ընկերությունը կներկայացնի իր նոր արտադրանքները, սակայն սա դեռ ամենը չէ․ չինական Xiaomi-ն նույնպես շնորհանդես է պլանավորել այս օրը, որը նվիրված կլինի MIUI 7 նոր օպերացիոն համակարգին։

Ամենայն հավանականությամբ, MIUI 7-ը կաշխատի Android 5.1-ի հիման վրա։ Սպասվում է, որ նոր ՕՀ-ով կաշխատեն Xiaomi-ի հետևյալ առաջատար մոդելները՝ Mi 4, Mi 4i, Mi Note և Mi Note Pro։

Նշենք, որ օգոստոսի 16-ին Xiaomi-ն ևս մեկ միջոցառում ունի․ ընկերությունը նշելու է իր տարեդարձը, որի ընթացքում ևս հնարավոր են սպառողների համար նախատեսված անակնկալներ։

Աղբյուրը՝ AndroidInsider