Epson ընկերությունը ներկայացրել է EcoTank հոսքային տպիչներ, որոնք թույլ կտան պարբերաբար չփոխել քարթրիջները։ Այս մոդելներում օգտագործվում է Supertank համակարգը, որը թույլ է տալիս քարթրիջները տեղում լիցքավորել՝ առանց դրանք տեղաշարժելու։ Բացի հարմարավետությունից՝ սա նաև թույլ կտա խնայել և ամեն անգամ 25–50 դոլար չվճարել նոր քարթրիջի համար։
Supertank-ի տարողությունը կարելի է համեմատել 20 սովորական քարթրիջների հետ։ Այն միջինում կբավականացնի երկու տարի՝ կախված մոդելից ու օգտագործման հաճախականությունից։ Քարթրիջները լիցքավորվում են ներկանյութ պարունակող սրվակներից, որոնք արժեն $13։ Բացի այդ՝ EcoTank-ն ապահովում է Wi-Fi տպագրություն բջջային սարքերից։
Մյուս կողմից նորույթների գինն ավելի բարձր է, քան սովորական տպիչների, օրինակ Expression ET-2500 մոդելը վաճառվում է 380 դոլարով, իսկ WorkForce Pro WF-R4640-ը՝ 1200 դոլար։
Աղբյուրը՝ Epson.com