Ցանկանում եք ձեռք բերել խելացի ժամացույց, սակայն չեք ուզու՞մ շատ գումար ծախսել․ կներկայացնենք մատչելի խելացի ժամացույցների լավագույն հնգյակը, որոնց գինը չի գերազանցում 200 եվրոն։
1. Sony SmartWatch 3
Գինը՝ 164 եվրո
Այս մոդելն ունի Wi-Fi և NFC մոդուլներ։ Էկրանի անկյունագիծը 1,68 դյույմ է, թույլատրելիությունը՝ 320 x 320 պիկսել։ Ներկառուցված GPS-ի շնորհիվ ժամացույցը շատ հարմար է սպորտով զբաղվելու համար։ Նշեն, որ Sony SmartWatch-ի երկրորդ սերնդի մոդելը շատ ավելի մատչելի է։
2. Pebble Watch
Գինը՝ 117 եվրո
Չնայած այս ժամացույցը չի աշխատում Android Wear-ով, այն հիանալի սինքրոնացվում է Android սմարթֆոնների հետ։ Սա ամենահայտնի ժամացույցներից մեկն է, որի արտադրման համար միջոցները հավաքվել են KickStarter կայքում։ Pebble-ի դիզայնը բավական տարբերվող է, բացի այդ՝ մարտկոցի լիցքը բավարարում է մեկ շաբաթ։
3. LG G Watch
Գինը՝ 90 եվրո
LG G Watch-ի հետ միասին LG-ն թողարկեց նաև G Watch R և Watch Urbane մոդելները, սակայն վերջին երկուսը դուրս են մեր ընտրած գնային կատեգորիայից։ G Watch-ն առանձնանում է լավ դիզայնով, իսկ էկրանը IPS LCD է՝ 280 x 280 կետայնությամբ։ Մարտկոցի տարողությունը 400 մԱժ է։
4. Motorola Moto 360
Գինը՝ 185 եվրո
Սա մեր ցանկում ամենաթանկ ժամացույցն է, սակայն ֆունկցիոնալությունն արդարացնում է բարձր գինը։ Էկրանը 1,56 դյույմանոց է, թույլատրելիությունը՝ 320 x 290, իսկ մարտկոցը՝ 320 մԱժ։ Այս մոդելը լավագույններից է ներկայիս շուկայում։
5. Alcatel OneTouch Watch
Գինը՝ 109 եվրո
Այս մոդելն ունի 1,22 դյույմանոց էկրան՝ 240 x 240 թույլատրելիությամբ։ Մարտկոցի տարողությունը 210 մԱժ է։ Սարքի հզորությունը շատ մեծ չէ, սակայն բարձր չէ նաև գինը։ Ժամացույցը չի աշխատում Android Wear-ով, սակայն շատ լավ համատեղվում է Android ու iOS-սարքերի հետ։
Աղբյուրը՝ AndroidPIT