Samsung-ը ներկայացրել է Gear S2 կլոր էկրանով խելացի ժամացույցը

Unpacked միջոցառման ավարտին Samsung ընկերությունը ցուցադրել է շուտով թողարկվելիք Gear S2 խելացի ժամացույցի կլոր թվացույցը։ Ժամացույցի ամբողջական ներկայացումը կկատարվի սեպտեմբերի 3-ին Բեռլինում կայանալիք շնորհանդեսին։

Gear S2-ի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Ի տարբերություն նախորդ սերնդի Gear S-ի՝ այն ունի կլոր էկրան ու շրջանով դասավորված պատկերակներ։ Ժամացույցի անվանման մեջ Galaxy-ի բացակայությունը հնարավոր է՝ նշանակում է, որ սարքը կաշխատի ոչ թե Android-ով, այլ Tizen-ով։

Նշենք, որ Galaxy Gear-ը ցուցադրվել է  2013-ի սեպտեմբերին, իսկ Gear S-ը՝ 2014-ի նոյեմբերին։

Աղբյուրը՝ mashable.com