Microsoft ընկերությունը հայտարարել է, որ մոտ մեկ ամսում Windows 10 օպերացիոն համակարգն արդեն բեռնվել է 75 մլն անգամ։ Ընկերության ավագ փոխնախագահ Յուսուֆ Մեհդին իր Twitter-ում հայտնել է, որ ՕՀ-ը տեղադրվել է 192 երկրներում՝ 90 000 հազար տարբեր մոդելների վրա։
3. #Windows10: More than 90,000 unique PC or tablet models have upgraded to Windows 10. 3/10 pic.twitter.com/dEHWnBf1g9
— Yusuf Mehdi (@yusuf_i_mehdi) August 26, 2015
The New York Times-ը գրում է, որ Windows 8-ի համար կես տարի պահանջվեց, որպեսզի բեռնումների քանակը հասնի 100 միլիոնի։ Microsoft-ի համար առանձնապես կարևոր է շատ բեռնումներ ապահովել, որպեսզի հավելվածներ մշակողներն ավելի մեծ ուշադրություն դարձնեն այս ՕՀ-ի համար նախատեսված հավելվածների ստեղծմանը։
Աղբյուրը՝ The New York Times