LG-ն թողարկել է Rolly անունով ինովացիոն ստեղնաշար, որը ծալվում է և հարմար տեղավորվում։ Ստեղնաշարի նորամուծությունն այն է, որ այն պատրաստված է պոլիկարբոնատից։ Սարքն ապահովում է Bluetooth 3.0, կարող է սինքրոնացվել երկու սարքի հետ և ունի ներկառուցված հենակ։
Ստեղնաշարը կաշխատի մեկ մարտկոցի օգնությամբ, որը բավարար է երեք ամիս օգտագործելու համար։ Սարքն ավտոմատ կերպով անջատվում է չօգտագործվելու դեպքում, ինչը թույլ է տալիս խնայել մարտկոցի էներգիան։
Ստեղնաշարի շնորհանդեսը կկայանա հաջորդ ամսվա ընթացքում կայանալիք IFA միջոցառմանը։ Մինչ այդ կարող եք դիտել ստեղնաշարի պաշտոնական հոլովակը։
Աղբյուրը՝ LG