Metal Detector հավելվածն օգնում է հայտնաբերել մետաղը

Google Play հավելվածների խանութում հայտնվել է նոր հավելված, որն օգնում է հայտնաբերել մետաղը։ Առաջին հայացքից թվում է, որ հավելվածը խաբեություն է, սակայն այն իրականում օգտագործում է սմարթֆոնի մագնիսային սենսորը։ Metal Detector-ի էկրանին կարելի է տեսնել տեղեկություններ շրջակայքի մասին։

LookAtMe-ն փորձարկել է հավելվածը LG G2 սմարթֆոնի միջոցով և պարզել,  որ այն գտնում է տարածքում գտնվող մետաղական իրերը։ Հավելվածի հեղինակները նշում են, որ մագնիսային սենսորը յուրաքանչյուր սմարթֆոնում յուրովի է աշխատում։

Հավելվածը կարող եք անվճար բեռնել Google Playից։