ԴիջիԹեք 2015. Eye Care Plus հավելվածն արդեն ունի կես միլիոնից ավելի բեռնում

ԴիջիԹեք 2015 ցուցահանդեսին ներկայացված է նաև Eye Care Plus հայկական հավելվածը, որն օգնում է ստուգել տեսողությունը, հայտնաբերել աչքի հիվանդությունները տարբեր թեստերի միջոցով։ Բացի այդ՝ հավելվածն ներառում է տարբեր թրեյնինգներ ու վարժություններ, որոնք օգնում են պահպանել տեսողությունը։ ittrend.am-ի հետ զրույցում BrainBooth ընկերության համահիմնադիր ու տնօրեն Արամ Մխիթարյանն ասաց, որ հավելվածը ստեղծվել է ակնաբույժների հետ համատեղ, որպեսզի բոլոր վարժություններն ու խորհուրդները հնարավորինս արդյունավետ ու օգտակար լինեն օգտագործողների համար։

Eye Care Plus-ի բեռնումների թիվն արդեն իսկ անցել է կես միլիոնը, ամենաշատ բեռնումները գրանցվել են ԱՄՆ-ից և Ռուսաստանից։ Հավելվածը գործում է անգլերեն ու ռուսերեն լեզուներով։ Այն անվճար է, սակայն հետագայում հնարավոր է ավելացվի վճարովի բովանդակություն։

Առայժմ հավելվածը հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի համար։ Արամ Մխիթարյանի խոսքով՝ հավելվածի iOS-տարբերակը ևս նախատեսվում է։