Angry Birds ստեղծողները Շակիրայի հետ համատեղ թողարկել են սիրային գլուխկոտրուկ (տեսանյութ)

Rovio Entertainment ընկերությունը, որը հայտնի է իր Angry Birds խաղաշարով, ներկայացրել է Love Rocks անունով գլուխկոտրուկ՝ փոփ-երգչուհի Շակիրայի հետ համագործակցելով։ Խաղը հասանելի է iOS, Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար։

Գլուխկոտրուկը «երեքը՝ մեկ շարքում» կոնցեպցիայով է։ Խաղի սյուժեն աշխուժացնում է Շակիրայի կերպարն, ով շրջագայում է տարբեր վտանգավոր վայրերով։ Խաղն ունի չորս ռեժիմ ու 150 մակարդակ։ Նախատեսված են նաև սոցիալական ինտեգրման հնարավորություններ, մասնավորապես՝ Facebook ու Twitter։

Love Rocks-ն անվճար է, սակայն ունի նաև վճարովի հնարավորություններ։

Աղբյուրը՝ Rovio