Google Photos-ի նոր ֆունկցիան կօգնի սմարթֆոնում տեղ ազատել

Google Photos-ում հայտնվել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս մեկ հպումով տեղ ազատել հեռախոսի հիշողության մեջ։ Ինչպես գիտենք, Photos-ը պահպանում է օգտագործողի բոլոր լուսանկարներն առանց քանակային սահմանափակման միայն այն պայմանով, եթե նկարները մի փոքր «սեղմված» լինեն։ Ամբողջական չափսով նկարները պահպանելու դեպքում օգտագործվում է Google Drive-ի տարածությունը, որը սահմանափակ է։

Նոր ֆունկցիան թույլ է տալիս տարածք ազատել և’ ամպային ռեժիմում, և’ սմարթֆոնում։ Google Photos-ի օգտագործողները կարող են անցնել photos.google.com/settings հղումով և Recover Storage կոճակի միջոցով օրիգինալ չափսով պահպանվող նկարները «սեղմել»:

Ինչ վերաբերում է ծառայության բջջային հավելվածին, ապա պետք է մուտք գործել կարգավորումների բաժին ու ընտրել Free up device storage ֆունկցիան։

Screenshot_2015-11-19-15-28-55