Mogics Power Donut սարքը թույլ կտա լիցքավորել մի քանի սարքեր և տարածք խնայել (տեսանյութ)

Աշխատավայրում կամ ճամփորդելիս հաճախ կարիք է լինում լիցքավորել միաժամանակ մի քանի սարքեր: Kickstarter կայքում ներկայացված Mogics Power Donut սարքն ունի 5 վարդակ ու երկու արագ լիցքավորող USB մուտք:

Սարքը բավական փոքր չափսեր ունի, ինչը հարմատավետ է դարձնում այն պայուսակում պահելը:

Արտադրություն սկսելու համար KickStarter-ում արդեն հավաքվել է պահանջվող գումարի (15 հազար դոլար) տասնապատիկը: Դրամահավաքի ավարտին կա դեռ չորս օր, և այս ընթացքում $26 դոլար վճարելու դեպքում կարող եք ստանալ մեկ Mogics Power Donut: