Ինտերնետը լավ բան է, բայց երկար օգտագործելու դեպքում այն կարող է մի շարք վնասներ պատճառել ձեզ և հատկապես ձեր երեխաներին: Երեխաները ժամերով խաղեր են խաղում, Facebook կամ Snapchat են օգտագործում գիշերային ժամերին… Հետազոտությունները ցույց են ատլիս, որ նրանք կորցնում են իրենց կենտրոնանալու ունակությունը, չեն կատարում տնային առաջադրանքները, նույնիսկ տառերն են մոռանում: iKydz-ը ստեղծված է այս խնդիրները լուծելու համար: Դրա միջոցով կարող եք վերահսկել ձեր տան ինտերնետը: Պարզապես միացրեք այն և վերահսկեք ձեր տան ինտերնետը աշխարհի ցանկացած ծայրից:
iKydz-ի միջոցով դուք կարող եք վերահսկել, թե քանի ժամ է թույլատրվում խաղային սարքերին աշխատել, երբ է թույլատրվում մուտք գործել Facebook կամ Snapchat, երբ կարող է սմարթֆոնը կամ հեռուստացույցը միացվել: iKydz-ը վերահսկում է ինտերնետին միացած ցանկացած սարք, որը գտնվում է ձեր տանը: Այն կարող է ալգելափակել որոշակի կայքեր, ինչպիսիք են գումար շորթող, անբարոյականություն տարածող և սեփական անձին վնասող բովանդակություն ունեցող կայքերը: Արգելափակվող կայքերը թարմացվում են ամեն օր: Հավելվածի մշակման համար KickStarter-ում կազմակերպվել է դրամահավաք, և արդեն հավաքվել է պահանջվող 30 հազար եվրոն:
Աղբյուրը՝ kickstarter