Լոնդոնի առաջին ավտոմատացված տաքսիները նման կլինեն Հիդրոուի երթուղայիններին

Առաջին ինքնավար ավտոմեքենաները, որոնք պատրաստվում են փորձարկել Լոնդոնի փողոցներում, կհիշեցնեն ULTra POD անունն ունեցող էլեկտրական երթուղային տաքսիներին, որոնք այժմ օգտագործվում են Հիդրոու օդանավակայանում: Մշակողների խումբը, որն պատասխանատու է այս ծրագրի իրականացման համար, այժմ զբաղված է ավտոմեքենաների ադապտացման աշխատանքներով, որպեսզի դրանք հարմարեցվեն Լոնդոնի փողոցներին:

Ավտոմեքենաների վերջնական տեսքը դեռևս հաստատված չէ: Ութ միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ այս նախագիծը համաֆինանսավորվել է Innovate UK և արդյունաբերական այլ կազմակերպությունների կողմից:

ULTra POD 1

Ինքնավար փոխադրամիջոցների պատրաստման և փորձարկման համար պատասխանատու է Westfield Sportscars ընկերությունը, իսկ Heathrow Enterprise-ն զբաղվում է վերջիններիս ծրագրային ապահովմամբ, Oxbotica-ն տրամադրում է քարտեզագրական ծառայություններ և երթևեկության անվտանգությունն ապահովող հատուկ սենսորներ:

Ավտոմեքենաների փորձարկման համար հատկացվել է երեք ամիս: Սարքերը նախատեսված կլինեն վեց ուղևորների համար, սակայն, ըստ ամենայն հավանականության, դրանց մեջ ներկա կլինեն հատուկ աշխատակիցներ, որոնք կապահովեն մարդկանց անվտանգությունը արտակարգ իրավիճակների ժամանակ:

Աղբյուրը` BBC