Ահա, թե ինչի համար են ստեղնաշարի F և J սեղմակների վրայի նշանները

Չնայած համակարգչային տեխնոլոգիայի զարգացմանը՝ կա մի բան, որը գրեթե փոփոխության չի ենթարկվել՝ ստեղնաշարը: Իհարկե, որոշ բաներ փոխվել են դիզայնի մեջ և ավելացել են որոշ մասնագիտական ֆունկցիաներ, սակայն հետաքրքիր է, որ ժամանակակից ստեղնաշարի հիմնական դիզայնը և նախագիծը նույնն է, ինչ 1873թ.:

Հատկանշական է առաջին հերթին այն, որ ստեղնաշարի վրա սեղմակները այբբենական կարգով չեն դասավորված, այլ խառը:

քեյ1

Երկրորդ հերթին այն, որ F և J սեղմակների վրա գոյություն ունեն փոքրիկ «կոշտուկներ»: Եվ այսպես, ինչի՞ համար են դրանք.

Առաջին հարցին պատասխանելու համար, պետք է վերադառնանք 1873 թվական: Այդ ժամանակ էր, որ Շոլես և Գիդդեն տպագրական ընկերությունը վաճառեց նոր ստեղնաշարի նախագիծ Ռեմինգթոն ընկերությանը, որը թողարկեց տառերի խառը դասավորվածությամբ ստեղնաշարը Ռեմինգթոն 1 տպագրությամբ:

կեյ3

Թվում էր, թե ստեղնների այբբենական կարգով դասավորված չլինելը կդանդաղեցնի տեքստ հավաքելու գործընթացը, սակայն, ի զարմանս մեզ, QWERTY-ն օգնեց մարդկանց արագացնել այդ ընթացքը: Իսկ տարիներ անց «թաչ-էկրաններն» ավելի արագացրին այն: Վերջինս կիրառելու համար անհրածեշտ է հույսը դնել մկանային հիշողության վրա, այլ ոչ թե տեսողության: Յուրաքանչյուր ձեռքի մատները պետք է տեղադրվեն այնպես, ինչպես նշված է ստորև: Որոշ ժամանակ մարզվելուց հետո մկանային հիշողությունը մատները ստեղնաշարի վրա կշարժի այնպես, որ անգամ ստեղնաշարին նայելու անհրաժեշտություն չի լինի, և հնարավոր կլինի հավաքել 60 բառ մեկ րոպեում կամ ավել:

կեյ4

Ահա, թե որտեղից է առաջացել F և J սեղմակների վրա գոյություն ունեցող փոքրիկ ուռուցիկությունը: Դրանք հանդիսանում են ցուցիչներ ցուցամատի համար, որպեսզի համոզվեք, որ Ձեր ձեռքերը ճիշտ կետի վրա են: Յուրաքանչյուր բառից հետո ձեռքերը պետք է վերադառնան վերև նշված կենտրոնական դիրքին՝ օգտագործելով ուռուցիկ կետերը որպես ուղղություն ցույց տվող:

կեյ5

Ի դեպ, QWERTY-ն մեկն է բազում ստեղնաշարային նախագծերից, և պարտադիր չէ, որ այն հարմար լինի բոլոր օգտատերերին: Գոյություն ունի նաև DVORAK ստեղնաշար, որը հայտնագործվել է 1936 թ. Օգուստ Դվորակի և նրա բարեկամ Ուիլյամ Դիլեյի կողմից: Նրանք տարիներվ աշխատել են հետազոտելու ձեռքի շարժումները և հոգեբանությունը, և պնդել են, որ DVORAK ստեղնաշարը պահանջում է ավելի քիչ շարժ և մեծապես նվազեցնում է սխալների առկայությունը՝ ստեղնաշարը լավ յուրացնելու դեպքում:

դվորակ

Ի դժբախտություն պրն. Դվորակի, իներցիան շատ հզոր ուժ է: Մինչև այս համակարգը թողարկվեց, QWERTY-ն արդեն խորապես ամրապնդել էր իր դիրքերը: Մարդիկ պարզապես չուզեցին տանջվել նոր համակարգը սովորելու վրա, եթե նախորդը հիանալի էր աշխատում:

թայլոր

Հիմա, երբ արդեն գիտեք այս ամենը, եթե Դուք օրվա մեծ մասն անցկացնում եք ստեղնաշարի մոտ, առաջարկում ենք դիտել տվյալ տեսահոլովակը, որտեղ մի քանի խորհուրդներ կան այն մասին, թե ինչպես խուսափել համակարգչի հարուցած վնասներից:

Աղբյուրը՝ Sun Gazing