Ինչպես արդեն հայտնի է, կենդանի հեռարձակումներն արդեն հասանելի են Facebook-ի բոլոր օգտատերերի համար: Mevo-ն համարվում է առաջին տեսախցիկը, որն ունի Facebook Live վիդեո կոնտենտի համար նախատեսված ուղիղ հեռարձակման հնարավորություն: Տեսախցիկը վաճառքում կհայտնվի այս տարվա հուլիսին 399 դոլարով, նախնական պատվերների փուլում կգործի զեղչ` 100 դոլարի չափով: Ակնհայտ է, որ տեսախցիկը նախատեսված է պրոֆեսիոնալ բլոգերների համար, ովքեր ուզում են ցուցադրել վիդեոյի ավելի բարձր որակ, քան սմարթֆոնինն է:
Mevo տեսախցիկն ունի Sony պատկերի ցուցիչ՝ 12,4 Մպ, այն թույլ է տալիս վիդեո նկարահանել 3840 x 2160 թույլատրելիությամբ: Տեսախցիկը կարող է ավտոմատ կերպով ճանաչել առարկաները և դեմքերը: Սարքը կարելի է կառավարել համապատասխան հավելվածի միջոցով, որն աշխատում է iOS 9 օպերացիոն համակարգով (iPhone 5s և ավելի նոր մոդելների վրա):
Մարտկոցը բավականացնում է մեկ ժամ, ցանկացողներին կառաջարկվի նաև լրացուցիչ աքսեսուար, որը թույլ կտա տեսախցիկին աշխատել մինչև 10 ժամ: Տեսանկարահանված նյութը պահպանվում է հիշողության microSD քարտի վրա, հավաքածուն ներառում է 16 ԳԲ հզորությամբ քարտ:
Աղբյուրը՝ Mevo