Facebook սոցցանցն առայժմ չունի Apple Watch-ի համար նախատեսված պաշտոնական տարբերակ, սակայն Littlebook-ի օգնությամբ կարող եք ժամացույցից հետևել սոցցանցի անցուդարձին:
Դուք կարող եք տեսնել ողջ լրահոսը, հավանել հրապարակումները միայն մեկ հպումով: Լուսանկարները և տեսահոլովակները ևս հասանելի են: Նախատեսված է նաև օֆլայն ռեժիմ, այսինքն՝ հոդվածներն առանց ինտերնետ կապի կարդալու հնարավորություն: Անձնական էջում գրառում անելու միակ տարբերակը ձայնային հաղորդագրություն «թելադրելն» է:
Հավելվածը վճարովի է, արժե 2,99 դոլար:
Աղբյուրը՝ The Next Web