Facebook-ի նոր արհեստական ինտելեկտը հասկանում է գրառումների իմաստը

Facebook սոցցանցը ստեղծել է DeepText AI արհեստական ինտելեկտի նոր համակարգ, որն ունակ է հասկանալ գրառման իմաստն այնպես, ինչպես մարդը, բայց, ի տարբերություն մարդու, այն կարողանում է անել դա ընդամենը մեկ վայրկյանում հազար գրառում արագությամբ։

Համակարգը, հասկանալով գրառման իմաստը, կարողանում է ընտրություն անել ու ցուցադրել կոնտենտը օգտատիրոջ այն ընկերներին, ում այդ թեման հետաքրքիր կլինի։ Կամ եթե Facebook-ում օգտատերը հրապարակի կամ որևէ տեղ գրի «Ես տաքսի եմ փնտրում» կամ «Ինձ մեքենա է անհրաժեշտ», սոցցանցը կառաջարկի Uber կանչել: DeepText-ը կօգնի նաև ճանաչել և ջնջել հաղորդագրություններից անվայելուչ արտահայտությունները:

Այս համակարգն առաջինը կօգտագործվի Facebook մեսենջերում: Ընկերությունն արդեն սկսել է զգուշացնել օգտատերերին, որ անձնական հաղորդագրությունների պարունակությունը սկանավորվում է՝ ծառայությունները բարելավելու նպատակով:

Աղբյուրը՝ TechCrunch