Facebook-ը Եվրոպայի ֆուտբոլի առաջնության կապակցությամբ անակնկալ է պատրաստել բոլոր ֆուտբոլասերների համար։
Սա առաջին անգամը չէ, երբ Facebook Messenger-ով հնարավոր է խաղ խաղալ, հիշո՞ւմ եք բասկետբոլի և շախմատի մասին:
Որպեսզի կարողանաք ֆուտբոլ խաղալ Facebook Messenger-ով, ապա պետք է ընկերներից մեկին ուղարկեք ֆուտբոլի գնդակի տեսքով էմոջի, այնուհետև, երբ նամակը տեղ հասնի, պետք է սեղմեք դրա վրա, և խաղը կսկսվի (ինչպես ցուցադրված է տեսահոլովակում):
Խաղի կանոնները շատ պարզ են` պետք է պարզապես գնդակը պահել օդում հնարավորինս երկար։
https://www.youtube.com/watch?v=ZhnFjr3oIE4&feature=youtu.be
Աղբյուրը` Phandroid