BeatBringer. երաժշտական բարձրախոս-պայուսակ

Kickstarter քրաուդֆանդինգային կայքում ներկայացվել է BeatBringer պայուսակը, որը համալրված է շատ հզոր աուդիոհամակարգով: Բարձրախոսը կարողանում է արձակել 110 դեցիբել հզորությամբ ձայն: Այն ունի 2 բուֆերներ, որոնք պաշտպանված են ջրից:

Պայուսակը կշռում է 5,5 կգ, իսկ 4400 մԱժ ներկառուցված մարտկոցը բավարարում է 15 ժամ:

b91b2f2ae2dc19d18c01511087f5ca41_original

 

BeatBringer-ը միանում է սմարթֆոնին Bluetooth-ի կամ NFC-ի միջոցով, կարող է նաև լիցքավորել գաջեթները USB-պորտով: Բարձրախոս-պայուսակն ունի նաև 3,5մմ անց ականջակալի համար: Բացի ադյ` աուդիոհամակարգն անջրանցիկ է:

Վաճառքի դուրս գալուս հետո BeatBringer-ը կվաճառվի $670 դոլարով, սակայն Kickstarter-ում կարելի է պատվիրել սարքը $550-ով: Առաքումը կմեկնարկի այս նոյեմբերին:

Աղբյուրը` Kickstarter