Facebook սոցցանցի մշակողները ներկայացրել են բջջայի հավելվածի նոր հնարավորությունները. արդեն Facebook-ում աշխատում է խորհուրդների համակարգ: Եթե օգտագործողը հարցնում է ընկերներին, օրինակ, մոտակա ժամանցի վայրերի մասին, նա կարող է միացնել Recommendations ֆունկցիան, որը մեկ քարտեզում կհավաքի ընկերների խորհուրդ տված վայրերը:
Միջոցառումների Events բաժնում արդեն ավելի հեշտ է դարձել իմանալ սպասվող միջոցառումների մասին: Ավելացվել է ևս մեկ նորամուծություն. անմիջապես ռեստորանների և սննդի կետերի էջերից հնարավոր է պատվեր կատարել, ինչպես նաև կինոթատրոնի և այլ միջոցառումների տոմս գնել:
Այս հնարավորություններըն աստիճանաբար սկսել են հասանելի դառնալ: Սպասեք թարմացումներին:
Աղբյուրը` Facebook