YouTube-ում խստացվում է ծայրահեղական տեսանյութերի տարածման դեմ պայքարը

Google ընկերությունը կխստացնի YouTube-ում ծայրահեղական տեսանյութերի տարածման դեմ պայքարը: Ընկերության տարածած հայատարությունում նախանշաված են այն 4 հիմնական քայլերը, որոնք կձեռնարկվեն ահաբեկչական օնլայն քարոզչության դեմ պայքարի ընթացքում:

Նախ ընկերությունը կթարմացնի և ավելի կկատարելագործի ահաբեկչության քարոզչություն և ծայրահեղական բովանդակություն ունեցող տեսանյութերի ավտոմատ հայտնաբերման և հեռացման գործիքները:

Օգտատերերին, ովքեր նման տեսանյութեր են դիտում, Google-ը կուղարկի հակածայրահեղական բովանդակության հղումներ: Ընկերությունը նաև կհամագործակցի հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պայքար են տանում համացանցում նմանատիպ նյութերի տարածման դեմ:

Ինչպես նաև, կավելացվի աշխատակիցների թիվը, որոնք զբաղվում են ահաբեկչություն քարոզող բովանդակությամբ տեսանյութերը հեռանցնելու գործով: