Samsung ընկերությունը ներկայացրել է 3 նորույթ՝ խելացի-ժամացույց Gear Sport, սպորտային թևնոց Gear Fit2 Pro, ինչպես նաև Gear IconX անլար ականջակալ:
Gear Sport-ը և Gear Fit2 Pro-ն անջրանցիկ են մինչև 50 մ խորության վրա: Երկուսն էլ կարող են ավտոմատ կերպով տարբերակել ակտիվության տիպը: Samsung ընկերությունից նշում են, որ Gear Sport-ը մշակված է ռազմական չափանիշներին համապատասխան և գործնականում կարող է դիմանալ ցանկացած եղանակային պայմանների: Սմարթ ժամացույցը ստացել է 1,2-դյույմանոց շրջանաձև Super AMOLED դիսփլեյ, 4 Գբ ներքին հիշողություն, Wi-Fi և GPS:
Gear Fit2 Pro թևնոցը օժտված է 1,5 դյույմանոց դիսփլեյով, 4 Գբ հիշողությամբ և GPS-ով: Մարզումների ավարտից հետո թևնոցը ցույց կտա մարզումների տեղանքի քարտեզը, կտրամադրի վերլուծություն, թե որքան արդյունավետ է անցել այն: 2 սմարթ գադջեթներն էլ աշխատում են Android (4.4 և ավելի) հարթակի և iPhone-ների (սկսած՝ iPhone 5-ից) հետ:
Gear IconX անլար Bluetooth-ականջակալի մարտկոցը հիմանում է 5-ից մինչև 7 ժամ: Gear IconX-ը կարող է աշխատել միայն Android սարքավորումների հետ:
https://youtu.be/onVzSjdVh3A