Գերմանիայում արգելել են երեխաների համար նախատեսված խելացի ժամացույցները և հորդորել ծնողներին ոչնչացնել դրանք

Գերմանիայի հեռահաղորդակցային գործակալությունն (Bundesnetzagentur) արգելել է երեխաների համար նախատեսված խելացի ժամացույցների վաճառքը, ծնողներին հորդորել ոչնչացնել դրանք:

The Verge-ի փոխանցմամբ` երեխաների համար խելացի ժամացույցներում ներկառուցված են գաղտնալսող սարքեր: Նրանք կոչ են արել ծնողներին ոչնչացնել դրանք, իսկ դպրոցներին խորհուրդ են տվել ավելի ուշադիր լինել այդպիսի սարքեր կրող աշակերտների նկատմամբ:

GPS-ով համալրված սարքերը կարող են հեշտությամբ հաքերային հարձակման ենթարկվել, այդպիսով չարամիտները կարող են տեղեկանալ երեխայի գտնվելու վայրի մասին և վնասել նրան։