Apple-ը աղբից iPhone և MacBook կպատրաստի

Apple ընկերությունը պատրաստվում է iPhone և MacBook պատրաստել վերամշակված աղբից։ Ընկերությունը նպատակադրվել է էկոլոգիապես մաքուր պրոդուկտներ ներկայացնել և այս ուղղությամբ շարունակում է աշխատել իր քաղաքականության վրա։ Հերթը ամբողջապես մաքուր նյութերով սարքավորումներինն է։

«Խնձրային» ընկերությունը մտադիր է թողարկել իր հայտնի ապրանքանիշերը` վերամշակած նյութեր, նոր բիոպլաստիկ նյութեր օգտագործելով։ Սա հաստատել է Apple-ի փոխնախագահ Լիզա Ջեքսոնը իր տված հարցազրույցում. «Որքան գիտեմ, մենք ոլորտի միակ ընկերությունն ենք, որը փորձում է զբաղվել այս հարցով։ Մեծամասնությունը խոսում է էլեկտրոնիկայի վերամշակման մասին, բայց ոչ ոք չի ցանկանում նոր պրոդուկտ տալ` օգտագործելով արդեն իսկ օգտագործված նյութերը»։

Հարկ է ասել, որ սա հիանալի է հնչում բառերով, հատկապես, որ հաշվի առնենք սարքավորումների քանակը, որոնք Apple-ը վաճառում է ամեն տարի։ Բայց, կարծես թե ընկերությունն իսկապես ցանականում է «ամբողջությամբ դադարեցնել հողից ձեռքով արդյունահանվող մատերիալների օգտագործումը»։

Օրինակ, կոբալտը, որն օգտագործվում է շատ գադջեթների մարտկոցի պատրաստման համար (այդ թվում նաև Apple–ի), հիմնականում արդյունահանվում է ձեռքով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Ընդ որում, արդյունահանման պայմաններն այնտեղ ծայրահեղ վտանգավոր են։ Ավելի վաղ Apple-ը հայտարարել էր, որ դադարեցնում է ձեռքով արդյունահանվող կոբալտի օգտագործումը։