Apple-ը մտադիր է փակել iTunes-ը

Apple ընկերությունը մտադիր է փակել iTunes-ը 2019–ին։ Այս որոշումը կապված է Spotify, Apple Music և այլ աուդիո հեռարձակման ծառայությունների հանրահայտության հետ, բայցի այդ էլ վերջերս iTunes-ում նվազել են վաճառքները։ Այս մասին հաղորդում է Weraveyou պորտալը։

Օգտատերերի պահանջները և երաժշտություն լսելու մոդելը փոխվել է, ավելի ակտուալ է դարձել աուդիո հեռարձակման ալիքների բաժանորդագրությունները։ Ինչ վերաբերում է iTunes-ից նախկինում կատարած գնումներին, ապա դրանք կտեղափոխվեն Apple Music–ի մեդիա շտեմարան, դրա հետ մեկտեղ երգերի անօրինական բեռնումը անհասանելի կդառնա։

Նշենք, որ iTunes առցանց–խանութը գործարկվել է 2003թ.։ Արդեն 2011թ. հունիսին վաճառվել է մոտ 15 միլիարդ երգ, iTunes-ից կարելի է գնել նաև հեռուստահաղորդումներ, աուդիոգրքեր և այլ մեդիա բովանդակություն։