Մարտի 17-ին կանցկացվի GoNative երկրորդ կոնֆերանսը

GoNative երկրորդ տեխնոլոգիական կոնֆերանսը այս անգամ կանցկացվի Mobile Eating the World կարգախոսի ներքո։ Կարգախոսը պատահական չէ ընտրված. GoNative–ն այս անգամ ունենալու  է հստակ ուղղվածություն` մոբայլ ծրագրավորում։  Թեմայի ընտրությունը պայմանավորված է վերջին տարիներին մոբայլ ծրագրավորման և սմարթֆոնների կտրուկ աճով։ Միջոցառման շրջանակում Հայաստանի ՏՏ լավագույն մասնագետները ISTC կենտրոնում մի քանի ժամվա ընթացքում  կպատմեն իրենց փորձի մասին և կկիսվեն  հմտություններով: GoNative տեխնիկական կոնֆերանսի հիմնական  թեմաները` մոբայլ, վեբ, front-end և back-end ծրագրավորումներն են։

Կոնֆերանսի կազմակերպիչ Դավիթ Սիրադեղյանը նշում է, որ նախորդ անգամ ակնկալում էին 100 մասնակից ունենալ, բայց սպասելիքները ոչ միայն արդարացան, այլև գերազանցվեցին. ֆորումն անցկացվեց 280 մասնակցով։

«Ակնկալում ենք նորույթներ ցույց տալ մոբայլ ծրագրավորողներին։ Նրանք դասախոսություններ կլսեն Kotlin լեզվի առանձնահատկությունների ու առավելությունների մասին։ Կարծում եմ այս անգամ ավելի հետաքրքիր կանցնի, քանի որ զուգահեռ կլինեն նաև գործնական աշպատանքներ, ինչը կոնֆերանսի համար նորույթ է», –նշում է կազմակերպիչը։

GoNative կոնֆերանսին մասնակցությունն անվճար է, հարկավոր է գրանցվել այստեղ:

Սյուզան Թոսունյան