ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Wa Kingyo
Գինը՝ 0.99$ – անվճար
Ունենալ ձկներով սեփական ակվարումն արդեն երազանք չէ։ Aplle-ի առաջարկած հավելվածում կարող եք առցանց ունենալ ձկների հավաքածու, փոփոխեել նրանց ակվարումի ինտեֆեյսը 10 հասանելի ձևով և պարզապես վայելել ջրի իրական ձայնը։
Anim8
Գինը՝ 3.99$ – անվճար
Հավելվածը թույլ է տալիս մի քանի պատկերից կազմված անիմացիա ստանալ, որը կարելի է տարածել Facebook-ում, Twitter-ում։
Prompts
Գինը՝ 2.99$ – անվճար
Նրանց համար է, ովքեր ոգեշնչվելու աղբյուր են փնտրում։ Ստեղծագործելու համար անսահմանափակ տարածքով օնլայն նոթատետրը հնարավորություն է տալիս գրառումներ կատարել և դրանցով կիսվել email–ում, Facebook-ում և Twitter-ում։
Picsew
Գինը՝ 0.99$ – անվճար
Հավելվածի միջոցով հնարավոր է իրար կցել գաջեթի բոլոր սքրինշոթերը և ստանալ դրանց մեկ ամբողջական տարբերակը։
Dr. Panda Restaurant 2
Գինը՝ 2.99$ – անվճար
Պատրաստել սիրողները կգնահատեն այս խաղը։ Առաջարկվող 20 բաղադրիչից պատրաստեք տարատեսակ ուտելիքներ և առաջարկեք ձեր օնլայն ռեստորանի հաճախորդներին ու հետևեք նրանց արձագանքներին։