Մատնահետքի սքաներով համակարգչային մկնիկ Xiaomi–ից

Xiaomi ընկերությունը MIJIA բրենդի ներքո ներկայացրել է  մատնքահետքի սքաներով նոր սերնդի համակարգչային մկնիկ։
Համակարգչային աքսեսուարի արտաքին տեսքում փոփոխություններ չեն կատարվել և այն ստանդարտ տեսք ունի։ Միակ փոփոխությունը սարքի վերին հատվածի ուղղանկյուն առանձնացված մասն է, որը  մատնահետքի սքաներն է։

Աշխատելու համար  մկնիկը բավական է միացնել համակարգչին և վերջ։ Հավելյալ ծրագրեր տեղադրելու ահնրաժեշտություն չկա, քանի որ մկնիկը համատեղելի է Windows 10  օպերացիոն համակարգում ներդրված Windows Hello  վավերացման հետ։

Xiaomi  նորույթը չինական շուկայում արժի  199 յուան, իսկ առաջին պատվերները օգտատերերին կհասնեն ապրիլի 15–ից։