Google ընկերությունը Android-ի նոր տարբերակը հասանելի է դարձրել իր օգտատերերին ժամանակից շուտ

Lenta.ru–ի փոխանցմամբ օպերացիոն համակարգի թարացված տարբերակը Google-ը պետք է թողարկեր մարտի 14–ին։ Այժմ Android–P օպերացիոն համակարգը հասանելի է միայն Google-ի բրենդ Pixel շարքի սմարթֆոնների համար։ Թարմացումից հետո այստեղ ավելացել է  ինտերֆեյսում կարգավորումներ կատարելու գործառույթը։ Ընկերությունը նաև հայտնել է, որ անդրոիդի հաջորդ թարմացումները հասանելի չեն լինի Nexus 5x, Nexus 6P  սմարթֆոնների և Pixel C պլանշետի համար։ Android–ի նոր տարբերակը դեռ անվանում չի ստացել։ Սովորաբար ընկերությունը իր օպերացիոն համակարգերը անվանակոչում է քաղցրավենիքների անունով` վերջին թարմացումը` Oreo, նախորդը` Nougat: